Այսօր՝ հունիսի 22-ին, կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը, հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Դերասանուհին ծնվել է 1957 թվականին: Հոկտեմբերի 8-ին նա կդառնար 67 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել