Հարցին ի պատասխան՝ արդյոք Արցախում իշխանությունը վերցնելն ավելի փոքր չարի՞ք է, քան Արցախի փրկությունը, Սյամոն սկսել է գլուխ գովել, թե 99թ.-ին ինքը կարող էր Արցախում 15 րոպեում բոլորին բանտարկել ու դռները «սվարկա» անել, բայց չի արել, որովհետև Հայաստանի իշխանությոնները «կանաչ լույս չեն վառել»: Ըստ Սյամոյի՝ ինչպես 99-ին, այնպես էլ հիմա հայաստանյան իշխանություններն իրեն դեմ են եղել՝ թույլ չտալով Արցախում հեղաշրջում անել:

Այսպիսով՝ Սյամոն փորձել է արդարացնել Արցախում դրսևորած իր վարքագիծը, ինչը, իհարկե, հավատ չի ներշնչում, քանի որ նախ՝ Սյամոն չուներ ներուժ՝ Արցախում հեղաշրջում անելու, ապա՝ ոչ միայն Նիկոլի, այլև հենց իր ծրագրերի մեջ դա չի մտել. Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, այն թուրքին հանձնելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է, հետևաբար՝ ո՞րն էր հեղաշրջում անելու իմաստը, եթե Բաքուն Արցախը ցանկանում էր ստանալ առանց հայերի՝ խնդիր, որը Սյամոն ու Նիկոլը ձեռք ձեռքի տված շատ լավ լուծեցին՝ հայրենիքի դավաճանության մաստեր կլաս ցույց տալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել