Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին ժամը 18։00-20։00 Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ինչպես հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից, դերասանուհուն վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 24-ին ժամը 11։00-13։00-ն՝ նույն տեղից։
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը մահացել է այսօր՝ հունիսի 22-ին։ Դերասանուհին 66 տարեկան էր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել