Tert.am-ը գրում է․

Որևիցե երկրում կա պաշտոնյա, որ պետական պաշտպանության ենթակա չէ՞, լո՞ւրջ։ Ձեզ թվում է` դա իմ ընտրությո՞ւնն է։ 

Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Ես երևանցի տղա եմ, ես միշտ Երևանի կենտրոնում քայլել եմ ու միշտ էլ քայլելու եմ, բայց դուք ականատես եղաք, որ իմ ընկերոջը սպանում էին, այնքան հարձակվեցին վրան ու հարվածեցին, մինչև մտածեցին մահացել է, նոր այդ մարդուն հանգիստ թողեցին»,- ասաց նա։

Սիմոնյանն ընգծեց՝ այդ դեպքում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է Երևանով ման գալիս թիկնապահով, «եթե, իհարկե, Երևանով կարողանում է ման գալ»։

«Կամ իր որդին ինչո՞ւ է իր շուրջը թիկնապահներ ման տալիս, կամ որպես օգնական գրանցում: Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ երեք հոգի հետս գալիս են, դա ընտրության հարց չէ: Թե իմ, թե  վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեխաները Երևանով ազատ շրջում են: Ես ընտրված եմ ի տարբերություն ձեր ղեկավարի, որը երբևէ ՀՀ-ում չի ընտրվել»,- նշեց ԱԺ նախագահը։

Հիշեցնենք՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթին, որն ասել էր, թե Սիմոնյանը թիկնապահներով է միայն շրջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել