Վաղը՝ ժամը 14:30-ին տեղի կունենա ինձ ամեն գնով բանտում պահելու մասին, այսպես կոչված, դատավարության վերջին արարը, որտեղ հանդես կգամ վերջին խոսքով:
Ինձ մեղադրանք է առաջադրված ֆեյսբուքյան լայվով իշխանության նկատմամբ ատելություն քարոզելու հանցակազմով: Գործի քննության ամբողջ ընթացքն իրականացվել է խայտառակ ապօրինություններով: Վաղը հանրությունը կիմանա՝ արդյո՞ք դատավորը կվավերացնի դատախազության փնթի, ոչ կոմպետենտ կարած գործը, թե՞ կխուսափի ակնհայտ ապօրինություններն իր կնիքով վավերացնելուց:
Շուրջ 7 ամիս բանտարկության ընթացքում ամբողջությամբ անջատել եմ իմ ինքնապահպանման բնազդը և թքած ունեմ քաղաքական ռեպրեսիաների պատվիրատուի և դրանք իրականացնող գործիքների վրա:
Կհանդիպենք վաղը. միշտ ձեր՝ Մալյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/61552227921111/videos/380279824922558
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել