Արմեն Աշոտյանի գործով դատավարություններն աստիճանաբար վերածվում են բաց դասախոսության, որտեղ քննարկվում է ամեն ինչ բացի Արմենին վերագրվող արարքից:
Ինչո՞ւ, որովհետև այդտեղ նյութ, քննարկման առարկա չկա ու չի էլ կարող լինել:
Ուշադրություն դարձրեք նաև մյուս քաղբանտարկյալների գործերին:
Նարեկ Մալյանի դատավարությունը կատակերգության ժանրում է, Մամիկոնի գործով դատավարությունը կոնկրետ սարսափ ժանրից է` մարդը ընտրություն հաղթելու և գործարքի չգնալու պատճառով 2.4 տարի է` նստած է:
Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի արկածների նոր եթերաշրջանը դեռ նոր է սկսվում, սակայն անակնկալներն առջևում են:
Մի խոսքով, սրանք երկիրը վերածել են «քաղբանտարկյալների բաստիոնի», իսկ թե ուր ենք շարժվում` վաղուց պարզ էր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0EQh3kBjMcNVY5LQGcm9KqhJbnTqM2wi4JfPy2S8DqtsStCyLhXcb9igi5xLmGH6Jl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել