Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել