Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում առաջնագիծը նշանակություն չունի, կարևոր է միայն կողմերի ռազմական և տնտեսական ներուժը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ նախկին փոխվարչապետ Ալֆրեդ Կոխը։

«Մեր դեպքում կարող ենք վստահորեն ասել, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ավելի արագ են մոտեցնում Ուկրաինայի հաղթանակը, քան հինգ բակերում Գադյուկինո գյուղի համար մղվող մարտերը, որոնցում հարյուրավոր մարդիկ են սպանվում։

Այս օդային հարձակումներն ավելի ուժգին են մղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դեպի կառուցողական բանակցությունների, քան մարտի դաշտում ցանկացած հաղթանակ: Մինչ օրս, ի դեպ, դեռևս չկա վերջնական պատասխան այն հարցին, թե ինչն է հանգեցրել Հիտլերի դեմ հաղթանակին․ Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտե՞րը, թե Պլոյեշտի նավթավերամշակման գործարանի և Ռուրի մետալուրգիական գործարանների ամերիկյան ռմբակոծումը»,- գրել է նախկին փոխվարչապետը։

«Հետևաբար, Զելենսկին կարիք չունի իր համար սահմաններ դնելու, որոնց հասնելով նա հնարավոր կհամարի Պուտինի հետ բանակցություններ սկսելը։ Այս բանակցությունների արդյունավետությունը կախված է ոչ թե այն բանից, թե որտեղ է գծվում առաջնագիծը, այլ դկիցների օգնության մասշտաբից, ուկրաինացիների՝ պայքարելու վճռականությունից և Ռուսաստանի ռազմական և տնտեսական ներուժի սպառման արագությունից»,- նշում է Կոխը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել