Նիկոլը, խոսելով Անկախության հռչակագրի թեմայով, ողջ հայ ժողովրդին մուննաթախառը հարց է ուղղել՝ երբ մենք ասում են՝ Արևմտկյան Հայաստան, չե՞ն մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է. ինչպես որ «Արևմտյան Ադրբեջանն» է մեզ գրգռում, այնպես էլ, երբ ասում ենք Արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում:

Նիկոլի այս հայտարարությունը մի բանի մասին է՝ հայոց պահանջատիրությունից հրաժարման, Հայկական հարցի փակման: Այդ նույն խնդրի լուծմանն է միտված նաև այն, թե ինչպես է Նիկոլը գովազդում Արագածը՝ հակադրելով այն Արարատին, փնովում պետության գերբը և այլն: Ինչ վերաբերոմ է «Արևմտան Ադրբեջանին», ապա արձանագրենք, որ նա, ըստ էության, արդարացրել է Իլհամին՝ ադրբեջանական քարոզչությունն ու անօրինական պահանջները համարելով արդարացված ու այդպիսով անօրինական հռչակելով հայոց պահանջատիրությունը: Նիկոլի մեսիջը հետևյալն է՝ չե՞ք ուզում, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչվի, դուք էլ հրաժարվեք «Արևմտյան Հայաստան» տերմինից, որ Էրդողան բաբան չկատաղի: Այսինքն՝ Նիկոլը Էրդողանի բերանն է Հայաստանում դարձել՝ ներշնչվելով վերջերս թուրքից նվեր ստացած գրքից:

Բայց ամենամեծ ցավն այն է, որ եթե նույնիսկ հայ ժողովուրդը հրաժարվի էլ իր օրինական պահանջներից, ապա դա էլի չի երաշխավորելու մեր հանդեպ թուրք-ադրբեջանական թշնամանքի վերջը կամ 29743-ի գոյությունը:

Ասում էին՝ Ղարաբաղը տվեք, Թուրքիան սահմանը կբացի: Տվեցին, բացվե՞ց, թե՞ Հայաստանի փակման սկիզբը դրվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել