Հետաքրքիր «բացատրություն» է, այնպես չէ՞… Իսկ ի՞նչ կարգավիճակ ուներ Նիկոլը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ կարող էր և պատերազմ չլինել, բայց արդյունքը լինելու էր նույնը: Այն ժամանակ, երբ Ստեփանակետում բղավում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, չէ՞ր մտածում, թե ինչ հարված է դրանով բանակցային գործընթացին հասցնում ու ինչպես է Իլհամի ճանկերն ազատում՝ հոշոտելու Արցախը: Կամ երբ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերին, կար հնարավորություն՝ պատերազմը կասցնելու, չէ՞ր մտածում, որ ՌԴ առաջարկի մերժումով անդառնալի հարված է հասցնում հայոց պետականությանը՝ բոլորիս շան օրի գցելով:
Նիկոլը հիշել է իր կարգավիճակի ու դրանից բխող պատասխանատվության մասին միայն այն ժամանակ, երբ դա ձեռնտու է դարձել Իլհամին: Բայց այդտեղ էլ է խաբում ժողվովրդին, քանի որ ինչքան շատ զիջի թուրքին, վերջինս է՛լ ավելի է շատ է պահանջելու՝ վախից գոյացած ադրենալինի հոտն առնելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3425
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել