Հովիկի համար գլխավոր հարցը մեկն է՝ ինչպե՞ս է այսուհետ նա կարողանալու մարել իր հիփոթեքը, իչպես է փակվելու գումարը: Սա հիմնահենքային հարց է, քանի որ գործ ունենք մի մարդու հետ, ում համար քաղաքակութամբ զբաղվելու ու դրա պատճառով ծաղրի առարկա դառալու միակ իմաստը փողն էր, հիփոթեքով տուն ձեռք բերելն ու այն սպասարկելը, մի հատ էլ մեքենա գնելը:
Աղազարյան Հովիկը ստիպված է լինելու ապավինել իր որդիներին, որոնցից մեկը, մասնավորապես, բավական լուրջ փողեր է ֆռռացնում՝ ասենք ՌԴ ավտոմեքենաների արտահանում կազմակերպելով և ոչ միայն: Մյուսի «ձեռքն էր քարի տակ չէ», իհարկե:
Բայց հարց է առաջանում՝ ո՞րն էր կլոունադա բեմադրելու իմաստը, եթե պարզից էլ պարզ էր, որ Նիկոլի խնդրանքը Հովիկը վերջիվերջո չէր մերժելու:
Նա, ըստ երևույթին, երաշխիքներ է Նիկոլից կոնծել, որ որդու գործերը հետայսու ևս լավ են ընթանալու, իսկ մութ պատմությունների վրա լույս չի սփռվելու: Ինչ էլ լինի, պետք է ուրախ լինել, որ մի դեգեներատից ԱԺ-ն ազատվեց՝ չնայած արձանագրենք, որ դա խոշոր հաշվով ՔՊ-ում ոչինչ չի փոխում. հովիկաղազարաններն այնտեղ չափից դուրս շատ են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3423
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել