Արմեն Աշոտյանի գործով դատական նիստերը աստիճանաբար վերածվում են Սանտա Բարբարայի սերիալին` սկսել են ու չեն ավարտվում:
Տուժող (ների) երկար փնտրտուքը ոչինչ չի տալիս` չկա, բայց դա չի խանգարում իշխանությանը` Արմենին դատարանում պահելու և գործը օդում կախելու համար:
Բավականին ծանր է դատական նիստի այն մասնակիցների համար, ովքեր դեմքի լուրջ արտահայտությամբ պետք է գան նիստերին ու ձև տան, թե տեղյակ չեն, որ Արմենը քաղբանտարկյալ է:
Եթե Աշոտյանը նստած չլիներ այս նիստերը շատ նման կլինեին կոմեդիայի ժանրին, սակայն այն, որ Արմենն արդեն 8-9 ամիս է նստած է` տեղին ունեցողն ավելի շատ ողբերգություն է հիշեցնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0L72mqeF1RhoyQrrpZmjh7NAue8Mt1fh4EPkECqidacKLBXVY4gjat4aM9wcFxusBl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել