Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պաշտոնը թողնելու որոշման մասին:
«Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ, այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը։ Քաղխորհրդից ստացել եմ կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ, եւ այդ կապակցությամբ համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին»,- ասել է Ղարիբաշվիլին:
Ղարիբաշվիլին վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու անգամ ՝ 2021-2024, ինչպես նաև 2013-2015 թվականներին: Նա միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի աջ ձեռքն էր «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման պահին:
Հիշեցնենք, որ այսօր «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն և երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կփոխանակվեն պաշտոններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել