Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Ռուսթավելիի պողոտայում բողոքի ցույցի մասնակիցներին ու հանդես եկել հայտարարությամբ.
«Նրանք գողացան ձեր ձայնը և փորձեցին գողանալ ձեր ապագան: Բայց ոչ ոք դրա իրավունքը չունի, և դուք ոչ մեկին թույլ չեք տա դա անել։ Ահա այն դրոշը, որով Վրաստանն առաջին անգամ հռչակեց ազատություն և անկախություն արդի դարաշրջանում, և սա այն դրոշն է, որը դրա շարունակությունն է, և երկու դրոշների առջև կարող եմ երդվել, որ ձեզ հետ եմ լինելու եվրոպական այս ճանապարհի ամբողջ ընթացքում»,-ըստ «Новости-Грузия» պորտալի՝ նշել է Վրաստանի նախագահը։
«Ես խոսել եմ եվրոպական երկրների նախագահների հետ։ Խոսել եմ արտգործնախարարների հետ, հավանաբար կարդացել եք, բոլոր գնահատականներն ու աջակցության ուղերձները, որոնք գալիս են եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև Ամերիկայից, մենք տեսանք պետքարտուղարի շատ հստակ հայտարարությունը։ Բոլորը մեզ մի բան են ասում, ոչ ոք չի ճանաչում այս ընտրությունները, բայց բոլորն ասում են, որ մենք պետք է շարունակենք հետաքննությունը և հասցնենք այն մինչև վերջ, և ի դեպ, մենք կարող ենք դրա համար միջազգային աջակցություն ստանալ, որպեսզի այս հետաքննությունը լինի մանրակրկիտ և ոչ մի հարց անպատասխան չթողնի»,-Ըստ Эхо Кавказа գործակալության՝ հավելել է Վրաստանի նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել