Հայաստանի թրքացման օրակարգն ատիվորեն սպասարկվում է նաև գիտակրթական ոլորտում. բա է՛լ ինչո՞ւ են Պետոյի կնիկ Անդրեասյան Ժաննային Նիկոլի տերերը կարգել ԿԳՄՍ նախարար:

Մասնավորապես՝ ԵՊՀ սորոսական ռեկտոր Հովհաննիսյան Հովոյի թեթև ձեռամբ ԵՊՀ-ն դասախոսների համար հնարավորություն է ընձեռել՝ վերապատրաստվելու Նիկոլի հայրենի Ստամբուլում: Ընդ որում՝ պարզվում է, որ բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը:

Սորոսականների քայքայիչ գործունեության մասին, ինչպես հայտնի է, լեգենդներ են պտտվում և բնավ ոչ անհիմն: Ահավասիկ այս մեկ փաստն անգամ բավարար է՝ պատկերացում կազմելու՝ որտեղից են աճում Անդրեասյան Ժաննայի ու նրա սորոսահպատակ «նաժիշտների» ականջները: Ուրեմն՝ կատարվում է հետևյալը՝ թուրքերը, հարստացնելու համար իրենց զինանոցը, նպատակադրվել են հայ մտավորականության շրջանում ստեղծել թրքահպատակների մի քայքայիչ կաստա, որը մատաղ սերնդին ուսուցանելու է նիկոլական թեզերը՝ «Արարատի փոխարեն Արագած», «բացառապես 29800 քկմ-անոց հայրենիք», «թուրքն էլ մեզ նման մարդ է» և այլն: Ստամբուլում վերապատրաստման են ուղարկում,որ դասախոսներին թուրքերը կարողանան «վերբովկա» անեն ու ասենք Ռուբինյան Ռուբոյի նման գործուղեն Հայաստան՝ տուններս քանդելու: Պարզ է, չէ՞, որ թուրքը հենց այնպես մերոնց ծախսերը չի քաշելու, նրանց հենց այնպես իր տարածք չի թողնելու. «Գորշ գայլերը» հստակորեն ծրագրել են՝ ինչպես են կուլ տալու մի բուռ հայությանը՝ Կովկասում:
Գռզոն ցնծալու առիթ ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել