Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան էջով սուրբծննդյան շնորհավորանք է հրապարակել, որտեղ երևում է համայնքապետի ձեռքի ժամացույց։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն շատ նման է գերթանկարժեք Audemars Piguet Royal Oak-ի՝ 18k ոսկուց պատրաստված։ Այս մոդելի ժամացույցը ազատ վաճառքում չկա և եղած օրինակների գինը, կախված վիճակից և անհրաժեշտ փաստաթղթերի ու տուփի առկայության, տատանվում է 120.000-200.000 դոլարի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքապետի աշխատավարձը +-400.000 դրամ է։ 
Չնայած նրան, որ Փարամազյանը այդ ժամացույցը կրում էր նաև այլ տարիներին հրապարակված լուսանկարներում, այնուամենայնիվ ոչ մի տարվա հայտարարագրում այդ ժամացույցի մասին հիշատակում չկա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել