Հայաստանի որոշումը՝ անդամակցել Մաքսային միությանը, ԵՄ-ի համոզմամբ, որոշակի առումով հակասություններ է առաջացնում համաձայնագրի միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասով, քանզի խոսք է գնում մաքսային տարբեր ռեժիմների մասին, և հասկանալի է, որ դրանցում նաև հակասություններ կլինեն:

Իսկ այ մնացած առումներով հակասությունները տեսանելի չեն:
Հայաստանն ու ԵՄ-ն ամենակարևոր սկզբունքի առումով համակարծիք են՝ կողմերը բավականին մեծ ու արդյունավետ ճանապարհ են անցել, և ամեն ինչ պետք է անել` շարունակելու բանակցությունները՝՝ հարաբերությունները զարգացնելու այն ճանապարհով և ուղղությամբ, որը չի հակասի Հայաստան-Մաքսային միություն գործընթացի տրամաբանությանը:

Հայաստանի հետ վերջին տարիների գործընկերության ընթացքում իրականացված գործընթացները, որոնք կարելի է շարունակել, բխում են բոլորի շահերից հետագայում ևս ամրապնդել այն, ինչին հասել ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել