Խորհրդարանական կուսակցություները կամաց-կամաց կարծիք են արտահայտում Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարությունների վերաբերյալ:
ՀՀԿ-ն մեկեն կերպարանափոխվեց՝ եվրաինեգրացման թունդ կողմնակցից վերածվելով եվրասիականության ջահակրի: Թե այսպես գնա, մեկ էլ տեսար՝ Եվրապայի Ժողովրդական կուսակցությունն մնա առանց հանրապետականների:
ՕԵԿ-ը Սերժի խոսքը գետնին չտվեց եւ առանց այլեւայլության՝ իր եվրոպական-ֆրանսիական շապիկը փոխարինեց եվրասիական-ռուսականով:
ԲՀԿ-ն լռում է ու լռում, բայց կասկածից վեր է, որ այլընտրանքային կարգավիճակով Մաքսային միություն էլ կմտի, ով իմանա՝ գուցե նաեւ՝ կառավարող կոալիցիա:
ՀՅԴ-ի մոտ կոմպլիմենտարիզմի փուլ է. մի ձեռքով ընկեր Վահանին դեսպան են կարգում, մյուսով՝ ընդդիմություն խաղում: Արանքում էլ ասում են, որ Մաքսայինին դեմ չեն, դրա մեջ մտնելու ձեւը հարմար չէր: Չնայած էնքան էլ հասկանալի չէ, թե մտնելուց ինչ կապ ունի ձեւը:
ՀԱԿ-ը ստույգ գիտի, որ Սերժ Սարգսյանին մերժում է, բայց միությունների հարցում դեռ չի կողմնորոշվել ու հավանաբար մոտ ապագայում չկողմնորոշվի:
«Ժառանգությունը» հասատատ դեմ է Մաքսային միությանը, բայց հաճախ խոսեցնում է Հակոբյան Ռուբիկին, որի տեսակետները ժառագություն են մնացել ՀՅԴ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել