Բնական է, որ անվտանգության խորհրդի հայտարարությունից միանգամից աչքի է զարնում զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը, ավերածությունների մասին թվերը...
Բայց ես կուզեի 3 այլ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը դարձնել...
1. «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից» — նույնիսկ ոչ թե «Պահանջում ենք անհապաղ դուրսբերում», այլ «պետք է» (ռուսերեն տարբերակում՝ «должны»)։ Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությանը՞, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան։
2. Լացակումած այս հայտարարությունը հրապարակվում է Պելոսիի այցի անմիջապես հաջորդ օրը։ Այստեղ կարելի էր, իհարկե, գրել, որ սա նշանակում է, որ Նիկոլը չի կարողացել Հայաստանի համար որևէ օգուտ քաղել Պելոսիի այցից, բայց դե ինչո՞ւ պետք է Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի ղեկավարը Հայաստանի համար օգուտ քաղի։
Պելոսին եկել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իր այցի շուրջ ստեղծած էյֆորիկ աժիոտաժը Հայաստանում կոնկրետ շրջանակների իրագործած քարոզչական արշավ էր, հայերի համաժողովրդական ցնծության անհրաժեշտ կադրերը ստացան, որ տանեն հետո ԱՄՆ-ի հայ ընտրողներին ցույց տան, վերջ, այլ բան իրենց չի հետաքրքրում։
3. Հայտարարության ամենավերջին նախադասությունն է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ըստ իս. «Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»։
Սա ի՞նչ է։ Ո՞ւմ հանդեպ և կոնկրետ ո՞ր պարտավորության մասին է խոսքը (քանզի գրած է եզակի թվով)։
Ո՞ր երկրներն են կասկածի տակ դրել Հայաստանի՝ միջազգային հանրության պատասխանատու անդամ լինելը, որ ամենաբարձր մակարդակով այսպիսի հայտարարություն է արվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid0W6rpmbPXhqyJNWH1473LZuF2hqm1bgfKhvQrEEwAD7TpvycqVu19ci9QSkP6a7cbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել