Մարդը մեռավ էլ, սրանցից չպրծավ
Իշխանությունները որոշել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում լուծել Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի հարցերը. ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձումներ անել: Խոսքը, մասնավորապես, 28 անշարժ գույքի, 16 տրանսպորտային միջոցի և այլնի մասին է:
Տվյալ պարագայում, սակայն, հարցը ոչ թե Մանվել Գրիգորյանի ունեցվածքի ծագմանն է վերաբերում, այլ՝ խնդրով մտահոգվելու քաղաքական դրդապատճառներին: Արդյոք Գրիգորյանի ժառանգներին թիրախավորելը բացառապես կապված է երկրում արդարության մթնոլորտի հաստատմա՞ն հետ, թե՞ հերթական անգամ, ինչպես նման դեպքերում հաճախ է պատահում, գործ ունենք վերևներից թելադրված պատվերի հետ՝ նկատի ունենալով Մանվել Գրիգորյանի ով լինելն ու նոր դատախազի գործոնը:
Այն, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը մեր իրականության պայմաններում գրեթե բացառապես քաղաքական ենթատեքստ պարունակող խնդիր է, կասկածել պետք չէ: Առաջին հայացքից ժողովրդահաճո այս քայլն իրականում նպատակ ունի՝ մի կողմից՝ յուրացնելու կամ «խուրդելու» մարդու ունեցվածքը, եթե հնարավոր լինի, մյուս կողմից՝ բաբձրացնելու իշխանության իմիջը որպես արդարության անխոնջ մարտիկ ու ջատագով՝ նկատի ունենալով Նիկոլի անկում ապրող վարկանիշը:
Միևնույն ժամանակ հարց է առաջանում, թե վերջին չորս տարվա ընթացքում ՔՊ-ի «շիշկեքը» ի՞նչ ունեցվածք են կարողացել ձեռք գցել և ո՞վ է նրանցից պահանջելու համապատասխան հաշվետվությունը. միայն երեկ պարտքով սուրճ խմողները, այսօր դարձել են կոնկրետ դոլարային միլիոնատերեր՝ հասցնելով մոռանալ սեփական անցյալն ու սեփական անձերը դասելով բոլորից վեր:
Հարցի պատասխանը՝ միայն իշխանափոխությունից հետո:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/530
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել