Մանավազյան Արուսի՝ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու ընտրվելու փաստը մեկնաբանելով՝ Նիկոլը հայտարարել է, թե ինքը երբեք ոչ մի ներկուսակցական ընտրության արդյունքների վրա չի ազդել: «Բացառված ա. ես որևէ թեկնածության վերաբերյալ որևէ կարծիք որևէ տեղ չեմ ասել, քննարկումներին էլ չեմ մասնակցել»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլը:
Նիկոլը փորձել է թողնել գերլիբերալ լիդերի տպավություն. իբր այնքան է հարգում սեփական թիմակիցների կարծիքը, իբր այնքան է արժևորում ներկուսակցական ժողովրդավարությունը, որ ոչ մի կերպ ընտրությունների արդյունքների վրա չի ազդում: Բայց ո՞ւմ է Նիկոլը խաբում:
Խնդիրն այն է, որ բոլորի աչքի առաջ է այն, թե ինչպես է Նիկոլը երկիրը վերածել գրեթե տոտալիտար մի պետության. առանց իրեն «ճանճը չի տզզում», ինչպե՞ս կարող է ժողովրդավարություն լինել ՔՊ-ի ներսում, ինչպե՞ս կարող է առանց իր «պռախոդի» այնտեղ որևէ մեկն առաջ գնալ կուսակցական համակարգում:
Չնայած արտաքուստ որոշ միամիտների կարող է թվալ, թե «ժողովրդավարության բաստիոնի» իշխող ուժը չի կարող չլինել լիբերալ, սակայն հավատացեք, որ ՔՊ-ի ներսում ոչ պակաս բռնապետական սիստեմ է, քան ասենք Հյուսիսային Կորեայի Կենտկոմում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5828
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել