Լրահոսս վրա-վրա մի քանի դեպրեսիվ գրառում բերեց այն մասին, որ այսպիսի դեգեներատների հետ, որոնք հղի կնոջն են մեղադրում, այլ ոչ թե իրեն սպանողներին, անհնարին է ապրել։
Այո, անհնարին է անասնության այդպիսի կրողների հետ մեկ հողի վրա ապրել, բայց դա չի նշանակում, թե հետևաբար մե՛նք պետք է այն զիջենք իրենց։
Ընդհակառակը մեր երկրի, մեր հարազատների այսօրվա և վաղվա արժանապատիվ կյանքի համար մենք պետք է ավելի կատաղի կռվենք։
Նիկոլը խրախուսեց, զարկ տվեց ամեն տեսակի անասնության ծաղկունքին, բայց մենք խի՞ պիտի դրա հետ հաշտվենք։
Հենց մենք պիտի ձևավորենք ազգային համերաշխության և համակեցության նորմերը և դրանք պարտադրենք (այո՛, հենց պարտադրենք) նրանց, ում թվում է, թե իրենք դրանից վեր են։
Ու կապ չունի իրականում, թե ով է այդպես կարծում. նախկին, ներկա, թե ապագա, բոլորին է պետք պարտադրել հանրային նորմերի հետ հաշվի նստելը։
Մենք նորմալ երկիր ենք պարտք մեզանից առաջ եղած ու մեզնից հետո եկող սերունդներին։ Ու չպիտի թողենք, որ ինչ-որ չաթլախներ այն մեզնից խլեն, իրենցով անեն։
Ի՛...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել