Իրավապաշտպան Siranush Sahakyanը հայտնում է, որ նոյեմբերի 16-ի մարտերում հայկական կողմից 32 կամ 33 զինվորական է գերեվարվել։
Հիշո՞ւմ եք, որ իշխանության ներկայացուցիչները բոլորը ինչ-որ խառը թվեր էին ասում այդ օրերին զոհերի ու գերիների մասին, հետո «անհետ կորածների» թեմա մեջ գցեցին և այդպես էլ որևէ պարզություն չմտցվեց, թե ի վերջո ինչ եղավ։ Նույնիսկ որևէ հստակ բան չասվեց, ի վերջո այդ դիրքերը թշնամին զբաղեցրե՞ց, թե ոչ։
Իշխանությունների գեներացրած տեղեկատվական սկանդալների հորդառատ ու պղտոր հոսքը քողարկում է պարտությունները, թալանը, քաղաքական բռնությունները։
Իսկ ընդդիմությունն այդպես էլ չկարողացավ լուծել կոլեկտիվ հիշողություն և նարատիվներ ձևավորելու խնդիրը, որպեսզի այս հարցերը անընդհատ մնային հանրության ուշադրության կենտրոնում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4859617507409741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել