Մի փոքր երկար բայց կարևոր
Օրինակ գիտե՞ք Իսրայելը էսօրվա դրությամբ ինչիա Իսրայել: Պատերազմներում թրծված իսրայելական հասարակությունը լավ գիտի պետության արժեքը: Քաղաքական էլիտան էլ իր հերթին ուներ բարձր քաղաքական պատասխանատվության զգացում: 1973թ. աշնանը տեղի ունեցած Դատաստանի օրվա պատերազմից հետո երբ Իսրայելը վերջնարդյունքում մեծ դժվարությամբ առավելության հասաբ արաբական երկրների հետ դիմակայությունում՝ իսրայելական հասարակությունը պահանջում էր վարչապետ Մեյերի հրաժարականը: Գոլդա Մեյերը հաջորդ տարվա ապրիլինի անսալով հասարակության պահանջին հրաժարական տվեց: Առավել ուշագրավ են քաղաքական իշխանության հեռանալու պահանջների պատճառները: Նրանցում նշվում էր այն, որ Իսրայելը անհրաժեշտ կերպով պատրաստված չէր եղել Եգիպտոսի հարձակմանը և վերոգրյալից ելնելով չափից շատ մարդկային կորուստներ են եղել: Արա դուք պատկերացնում եք էդ մարդիկ գրեթե հաղթած պատերազմում (հրեաները Կահիրեից մոտ 100, իսկ Սիրիայի Դամասկոսից մոտ 40-50 կմ հեռավորության վրա էին հասել) քաղաքական իշխանության հեռացման պահանջ են դրել, որովհետև իրենց կարծիքով պետությունը բավարար չափով պատրաստված չի եղել թշնամու հարձակմանը ու դրանից ելնելով Սինայի թերակղզում մարտեր մղած կապիտան Մոշի Ասքենազիի գումարտակը սարսափելի կորուստներա կրել: Այ սրա համար էլ Իսրայելը Իսրայելա այսօր, իսկ մենք դատարկ պոռոտախոսներ, որ թողեցինք Հայաստանը ու Արցախը աղետի հասցրած կապիտուլացվածները շարունակեն իշխել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/david.fidanyan/posts/4310748772307697
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել