9 օր առաջ գրել եմ, որ սկզբից էլ դեմ եմ եղել ընտրությունների, քանի որ դրանք վերալեգիտիմացնելու են նիկոլաթուրքերի օկուպացիոն իշխանությունը։
Գրել էի, որ այնուամենայնիվ իմ կարծիքը դրել եմ մի կողմ և ամեն կերպ աջակցում եմ ընտրություններին մասնակցող ու Նիկոլի դեմ իսկապես պայքարող հիմնական 2 քաղաքական ուժին, քանզի ընտրությունները երևի թե վերջին շանսն են օրինական ճանապարհով պետությունը կործանումից փրկելու։
Նաև գրել եմ, որ անկախ ընտրությունների ելքից չեմ պատրաստվում ինչ-որ մեկի երեսով տալ, թե «այ որ ասում էի, իսկ դուք...»։ Անկախ ամեն ինչից ընտրությունները մի փուլ էին, որին եթե արդեն եկել-հասել էինք, ապա դրանց չգնալը արդեն սխալ կլիներ։
Ընտրությունները ցույց տվեցին այն, ինչն առանց ընտրությունների էլ էր պարզ շատերիս. Նիկոլը երբևէ օրինական ուղիով չի զիջելու իշխանությունը։ Նիկոլը պատրաստ է հանուն իշխանության հազարավոր կյանքեր զոհել, պետություն քանդել, պատերազմ հրահրել։
Նիկոլը բացարձակ անբարոյական է և բացարձակ հակահայ։
Այնսպես որ, ընդդիմադիր պարոնայք և տիկնայք, տունտունիկների ժամանակ այլևս չկա. վերջապես մի կողմ դրեք ձեր այս անտանելի գոռոզությունը, մեծամտությունը, իշխանատենչությունը, թույնը միմյանց հանդեպ։
Դուք, եթե ուզում եք լինել, այլ ոչ թե կոչվել էլիտա, ապա պարտավոր եք ԻՍԿԱՊԵՍ միավորվել հայրենիքի փրկության գաղափարի շուրջ, քանի որ թշնամին չի սպասելու մինչև հերթական արտահերթ ընտրությունների։
Հ.Գ. Չգիտեմ, թե դուք ոնց, բայց ես իմ անելիքն արդեն որոշել եմ, այսօրվանից իսկ սկսում եմ աշխատել։
Հ.Հ.Գ. Պրոֆիլիս նկարը և cover photo-ն փոխում եմ ոչ թե այն պատճառով, որ դադարում եմ պայքարել կապիտուլյանք վիժվածքի դեմ, այլ որ ինքս իմ դեմքը չկորցնեմ, չդառնամ կապիտուլյանտի «հակաստվերը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4320414294663401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել