Հաշվի առնելով, թե մամուլում որքան փաստեր կան հրապարակված ՔՊ քարոզարշավին վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման մասով` ներառյալ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, այս կամ այն հաստատության աշխատակիցներ, տվյալ բնակավայրի ընտրող չհանդիսացող մարդկանց հոծ խմբերով մի հավաքից մյուսին տանել և այլն, կասկած չկա, որ իշխանությունները լայնածավալ կեղծիքների են գնալու:
Ժապավենով չագուչն ի դեպ հենց դրա մասին է: ՔՊ-ն այլևս հանրության մեջ չունի այն լեգիտիմությունը, որի մասին խոսում են և իրենք էլ շատ լավ արդեն գիտեն դա: ՔՊ էլեկտորատն իրականում ոչ մեծ քանակությամբ և կոնստանտ երկու կատեգորիաների է բաժանվում` մոլեռանդ և իռացիոնալ պատկերացումներով երկրպագուներ և իշխանության կերակրատաշտից ուղիղ և միջնորդավորված օգտվող շահառուներ, որոնք նաև կեղծ լեգիտմության մասին աղմուկի կազմակերպիչներն են:
Եվ, քանի որ հինգ օրում ՔՊ- ն անզոր է որևէ բան փոխելու, ապա մնում է լայնածավալ սադրանքներ հրահրեն և այդ կերպ ազդեն ընտրությունների հնարավոր ելքի վրա: Նիկոլ Փաշինյանի վաղվա «սյունյաց արշավանքն» այդ մարտավարության մեկնարկն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/4253512271394142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել