Տարածաշրջանը եռում է, Իրանի դեմ պատերազմը, ամենայն հավանականությամբ, շուտով կմտնի նոր՝ ավելի մասշտաբային փուլ, Թեհրանը կոնկրետ բանախոսների բերանով Հայաստանին սպառնում է ռմբակոծել, եթե TRIPP-ը համը հանի, Ադրբեջանը խոշոր ցամաքային զորավարժություններ է անում՝ «ատամներ ցույց տալով» ու Հայաստանի հետ հարաբերութոններում թելադրողի դիրքերից հանդես գալով, իսկ ահա Նիկոլը չոլերում ու սարերում զվռնում է՝ ինքն իրեն նկարելով:
Իհարկե, իշխանության ներկայացուցիչները կարող են պնդել, թե երկրի ղեկավարն իրավունք ունի հանգստանալու, և որ մեկ մարդու հանգիստը չի որոշում պետության անվտանգության մակարդակը, քանզի մի ամբողջ համակարգ է գործում, սակայն գլխավոր խնդիրը տվյալ դեպքում հանրային ուղերձն է։ Նիկոլը ցույց է տալիս, որ ինքը կապ չունի Հայաստանի խնդիրների հետ, որ կտրված է թե՛ հանրությունից, թե՛ պետությունից, և ամենակարևորը՝ ինքն իրենից շատ գոհ է, իսկ թե ինչու է գոհ, հատկապես որ ձեռքբերման համար, մնում է անհայտ:
Ցավոք, գոհ չլինելու հիմքեր Նիկոլն իսկապես չունի. Իլհամի հանձնարարությունները տեղը տեղին կատարում է, իր արևմտյան տերերին բավարարում է, իսկ բոլորովին վերջերս էլ կարողացավ վերարտադրվել՝ հակառակ ֆիզիկայի օրնենքերին: Հետևաբար՝ ինչո՞ւ պետք է կայֆավատ չանի, ինչո՞ւ պետք է ունքերը խոժոռի ու գլուխը ծանրաբեռնի:
Նյութի աղբյուր՝ https://telegram.me/armeniainfo11/5864
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



