Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել հերթական «խաղաղ» միջադեպը. Նիկոլի՝ Քարվաճառի դավաճանական հանձնումից հետո գյուղի մերձակայքում դիրքավորված թշնամու զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

Գյուղից հայտնում են, որ հովիվը, ձին նստած, փորձել է դեպի գյուղ քշել դիրքավորված թշնամու տեսադաշտում արածող նախիրը, և հենց այդ պահին թշնամին կրակել է հովվի վրա։ Ըստ նախնական տեղեկության՝ հովիվը, բարեբախտաբար, չի տուժել, սակայն կրակոցներից վնասվածքներ է ստացել նրա ձին։ Կրակոցներից վնասվել են նաև մի քանի կովեր։ Կրակահերթի տակ պահելով հովվին՝ թշնամին առևանգել է Կութ գյուղի նախիրը՝ շուրջ 50-60 գլուխ անասուն։

Հ. Գ. Այն պահին, երբ թշնամին ազատորեն գործում էր մեր հայրենիքում՝ սրտի ուզածով վարվելով անզեն բնակչության հետ,  երկրի ղեկավարի աթոռին կառչած Փաշինյանը ճոխ սրահում հերթական ներկայացումն էր կազմակերպել և, դեմքին փրկչի կերպարանք տալով, ճամարտակում էր հզոր ու անվտանգ երկրի մասին։ Իսկ հերթական դրամահավաք֊երեւույթի նպատակն էր գումար հավաքել և դրանով փորձել ապահովել հայրենադավ իշխանության վերարտադրությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել