Իշխանությունների հերթական կեղծ հերքումն ու մեդիամանիպուլյացիան։

ԱԳՆ լրատվությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ «ԱՅՍ ՊԱՀԻ ԴՐՈւԹՅԱՄԲ ԱԳՆ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները», մինչդեռ Փաշինյանի խոսնակի ու աշխատակազմի ղեկավարի կողմից կառավարվող «Արմենպրես»-ն իր կողմից հավելել է, թե ԱԳՆ-ից հերքում են փոխնախարարների հրաժարականի լուրը:

Mediaport-ի աղբյուրները պնդում են, որ ԱԳՆ բոլոր փոխնախարարների հրաժարականի դիմումներն այս պահին կառավարությունում են:

Եվ նրանք «այս պահի դրությամբ շարունակում են կատարել իրենց պարտականությունները», քանի որ նրանց դիմումները այս պահի դրությամբ չեն մակագրվել, ուստի նրանք ստիպված են կատարել այդ պարտականությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել