Հայաստանում կրթական համակարգի հերն անիծող նիկոլական փոխնախարարը գլուխ է գովում «Քվանտ» մասնավոր վարժարանի թիմի հաջողություններով միջազգային հեղինակավոր մրցույթում։
Ստորությունը նախ այն է, որ հենց այս պահին նիկոլենք առաջ են բրդում մասնավոր դպրոցներին ավելացված արժեքի հարկով հարկելու օրենքը, ինչը շատերի համար անհասանելի է դարձնելու «Քվանտի» պես որակյալ դպրոցները, ինչպես նաև զրկելու է զեղչերի հնարավորությունից շատ շնորհալի երեխաների։
Երկրորդ ստորությունը՝ այն իշխանության ներկայացուցիչ է, որն իրեն ճղում էր, թե Հայաստանում չպիտի լինի «էլիտար կրթություն» և կանգնեցրեց «Արարատյան բակալավրիատի» ներդրումը պետական դպրոցներում։
Մի խոսքով, #երեսպաշտությանՍիմֆոնիա, հա՛մ ամեն կերպ խփեն համակարգին, հա՛մ էլ գլուխ գովեն այդ համակարգի հաջողություններով, կարծես թե իրենք որևէ դրական ներդրում ունեն այդ հաջողություններին հասնելու գործում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4233078700063628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել