News.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում բոլոր 18 տարեկան քաղաքացիների համար երկու տարով 300 եվրո արժողությամբ «մշակութային աբոնեմենտ» ներդնելու մասին: Այս մասին նա տեղեկացրել է TikTok-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք 18-ամյա քաղաքացիների համար 300 եվրո արժողությամբ «մշակութային աբոնեմենտ» (Pass Culture) ենք ստեղծել, որը նրանք կարող են երկու տարի օգտագործել»,- ասել է Մակրոնը:

Այն հասանելի կլինի մայիսի 21-ից՝ տարբեր տոմսերի (կինո, համերգներ, շոուներ, թանգարաններ), մշակութային ապրանքների (գրքեր, սկավառակներ, գործիքներ), արվեստի առարկաների դասընթացների, կերպարվեստի համար սարքավորումների կամ թվային ծառայությունների (տեսախաղեր, առցանց երաժշտություն, էլեկտրոնային գրքեր) գնման համար: Սահմանափակումներ կան միայն որոշ արտասահմանյան հարթակների առումով: Աբոնեմենտ ստանալու համար պետք է գրանցվել հատուկ բջջային հավելվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել