Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները Ռուսաստանի տարածքում թիրախները խոցելու համար՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:
«Ուկրաինային աջակցության հարցում կարմիր գծեր չկան»,- BBC-ի հետ հարցազրույցում ասել է Ժան-Նոել Բարոն:
Պատասխանելով հարցին՝ արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ Ֆրանսիան զորքեր կուղարկի Ուկրաինա, դիվանագետը նշել է՝ Փարիզը «որևէ տարբերակ չի բացառում»:
«Կաջակցենք Ուկրաինային որքան անհրաժեշտ է։ Ինչո՞ւ: Որովհետև Եվրոպայի անվտանգությունն էլ վտանգված է»,- մանրամասնել է պաշտոնյան:
Ժան-Նոել Բարոն նաև տեղեկացրել է, որ գործընկերներն աշխատում են Կիևը ՆԱՏՕ-ին մոտեցնելու ուղղությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել