«ՀԱՊԿ-ը մտահոգությամբ է հետևում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը»,- այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Նշում ենք, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի», - ասել է Զասն` ընդգծելով, որ ՀԱՊԿ-ն աջակցում է հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին Ռուսաստանի միջնորդությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել