Aravot.am-ը գրում է․

«Ի՞նչ միջանցքի մասին է խոսքը: Ուզո՞ւմ են մեր ականջները սովորեն միջանցք բառին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։ Նրա խոսքով, այս օրերին ոչ մի ադրբեջանցի չի երեւացել Մեղրիի տարածաշրջանում, եւ ոչ մեկը Մեղրիի միջանցքի հարցով ոչ միայն չի եկել, այլ չեն էլ խոսել տեղում:

«Միջանցք չի կարող լինել Մեղրիով: Միջանցք վարչապետը կարող է բացել իր ննջասենյակով։ Մեր հողի վրա ինքը ոչինչ չի կարող»,-ասում է Մխիթար Զաքարյանը։ Վերջինս նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր՝ մեղրեցիները «խուճապի մեջ են» ու «լքում են տարածաշրջանը»։ «Գուցե նրա նման մեկ-երկու ժեխ հեռանան տպավորություն ստեղծելու համար, բայց ինձ հայտնի չէ որեւէ փաստ, որ մեղրեցի գոնե մեկ ընտանիք հեռացել է վերջին օրերին»,-ասաց Մեղրիի համայնքի ղեկավարը։

Իսկ անհանգստություն, ընդհանուր առմամբ, կա։ «Ինձնից սկսած բոլորը անհանգիստ են, գուցե անորոշ էս վիճակից է անհանգստությունը, որ պետությունը չի կարող հստակ որեւէ բան ասել ու անել», – մեր հետ հեռախոսազրույցը եզրափակում է Մխիթար Զաքարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել