Yerkir.am-ը գրում է․
Հայկ Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանն անդրադարձել է պաշտպանյալի գործի՝ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման ընթացքին՝ սոցցանցի իր էջում նշելով հետևյալը.
«Դեռևս 2021թ. ապրիլի 30-ին բողոքարկել եմ Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշումը։
Հայկն այն տղան է, ում հարվածել էր միլիցեն(ոստիկանը չէ) ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ, էն միլիցեն, ով հիմա տուժող է, իսկ Հայկը մեղադրյալ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով։
Հիշյալ դատական գործի նյութերը 13 օրում՝ մայիսի 13-ին հազիվ հասան ՀՀ վերաքննիչ դատարան և վերաքննիչ բողոքը մակագրվեց դատավոր Տիգրան Սահակյանին։
Մայիսի 13-ից մինչ օրս բողոքը չի քննարկվել և դեռ պարզ չէ, թե երբ է քննարկվելու, նույնիսկ չեն բարեհաճել ինձ հետ կապնվել։
Եվ դա այն պայմաններում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է՝ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է ՆՅՈՒԹԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ՕՐՎԱՆԻՑ 3 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ:
Այս ամենի արդյունքում Հայկն արդեն 19 օր գտնվում է կալանքի տակ և Աստված գիտի, թե այս տեմպերով դեռ ինչքան կմնա։
Հ.Գ. նոլիկը ձեզ չի փրկելու»։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։
Նյութի աղբյուր՝ https://www.yerkir.am/news/view/238537.html?fbclid=IwAR0mUk_R9b6HZ06Du_UnSbneqG5femDBYIA2hHJjrzSZp8z8M_Vfc6fAC1s
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել