Այդ առաջարկն ի հակառակ արտաքին գրավչության, ալյա․ «մի բռունցք դառնանք, փրկենք հայրենիքը», չի կարող ընդունվել։ Ու խնդիրը բնավ էն չի, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը պատրաստ չեն այն ընդունել․ միգուցե պատրաստ են, միգուցե՝ ոչ - դա մենք չգիտենք։
Խնդիրն այն է, որ (ԼՏՊ+ՌՔ+ՍՍ) < ԼՏՊ+ՌՔ+ՍՍ։ Այսինքն՝ միասնական ընդդիմությունն ավելի քիչ ձայն կհավաքի, քան եթե առանձին-առանձին գնան ու հետո գումարեն այդ ձայները։
Բացատրեմ ինչու։ Խնդիրը այս գործիչների անտիռեյտինգն է։ Ենթադրենք ունենք ոմն ընդդիմադիր ընտրող, որն ապրում է․ «կյանքում Քոչարյանին ձայն չեմ տա» ռեժիմում։ (ԼՏՊ+ՌՔ+ՍՍ) դաշինքի դեպքում նա պարզապես չի գնում ընտրատեղամաս, որովհետև Քոչարյանին ձայն չէր տա։ Առանձին-առանձին գնալու դեպքում նա գնում է ընտրատեղամաս ու, ենթադրենք՝ քվեարկում ԼՏՊ օգտին։ Նույն կերպ «կյանքում ՀՀԿ չեմ ընտրի» ռեժիմում ապրողը կարող է ընտրել Քոչարյանին կամ Լևոնին։
Այսպիսով, ընդդիմադիրների խնդիրն իրականում ոչ թե միասնական ճակատով գնալն է, այլ՝ այնպես խմբավորվելը, որ այդ խմբերը լինեն թվով 3-4 հատ (կոալիցիա ձևավորելու շանսի համար), բայց չունենան ընդհանուր «ատողների բազմություններ»։ Որպեսզի ընդդիմադիր քաղաքացին իր համար ընդունելի խումբ կարողանա ընտրել, ոչ թե տանը նստի։
Էս լույսի ներքո մի քիչ անհասկանալի է ԼՏՊ այս «Ես դ՛Արտանյան եմ» ոճի հարձակումը Քոչարյանի ու Սերժի վրա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4201295883285067
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել