Քարտեզները կարող են հանդիսանալ աշխարհաճանաչողության հզոր միջոցներ: Դուք հազիվ թե դպրոցում ուսումնասիրած լինեք այն քարտեզները, որոնք ներկայացված են այստեղ:

 

1.  Աշխարհի քաղաքական քարտեզը, Մ.թ.ա. 200

Click to enlarge. (Imgur)

Ուսումնասիրելով այս քարտեզը` տեսնում ենք, որ տարիների ընթացքում շատ բաներ փոխվել են, սակայն շատ բան էլ նույնն է մնացել:

2. Վայրեր, որտեղ մարդիկ ամենահյուրընկալն ու ամենաանհյուրընկալն են օտարականների հանդեպ

 Click to enlarge. (Max Fisher/Washington Post)

Այս քարտեզը կարող է պետք գալ ձեր հաջորդ արձակուրդը պլանավորելիս:

3. Աշխարհի կարևոր գրերի համակարգերը

Click to enlarge. (Wikimedia Commons)

Այս քարտեզը հիշեցնում է մեզ, որ աշխարհը բաժանվում է ոչ միայն ըստ ազգային սահմանների: Այն նաև օգնում է պատկերացում կազմել մի քանի առանցքային իրադարձությունների մասին` եվրոպական գաղութատիրություն, 7-րդ դարի արաբալեզու իսլամական նվաճումներ, Հնդկաստանի և Չինաստանի մինչ այժմ էլ շարունակվող միավորումներ:

4. Ամենալավ ու ամենավատ տեղերը, որտեղ մարդ կարող է ծնվել

 Click to enlarge. Data source: Economist intelligence unit. (Max Fisher/Washington Post)

Այս քարտեզն ուսումնասիրելով` դուք կարող եք տեսնել, թե որ տեղերն են համարվում ծնվելու համար ամենանպաստավոր և ամենաանբարենպաստ վայրերը:

5. Աշխարհի տարածված կրոնների քարտեզ

Click to enlarge (Pew)

Մուգ գույներով նշված երկրներում տարածված կրոնները ավելի իշխող են:

6. Ամենաէմոցիոնալ և ամենահավասարակշռված մարդկանցով բնակեցված երկրների քարտեզ

Click to enlarge. Data source: Gallup (Max Fisher/Washington Post)

Դեղին նշված երկրներում մարդիկ էմոցիոնալ ապրումներ քիչ են ունենում: Մանուշակագույնով նշված երկրներում մարդիկ շատ էմոցիոնալ են:

7. Եվրոպացի միսիոների քարտեզը, 1908

Click to enlarge (David Rumseys historic map collection)

 Այս քարտեզը պատմական փաստաթուղթ է հանդիսանում: Այն վկայում է անցյալում Աֆիկայում իշխող գաղութատիրության մասին:

8. Վայրեր, որտեղ մարդիկ ամենահանդուրժողն են և ամենաանհանդուրժողը այլ ռասաների նկատմամբ

Click to enlarge. Data source: World Values Survey (Max Fisher/Washington Post)

Այս քարտեզը կազմվել է որոշ հետազոտություններից հետո: Տարբեր վայրերում ապրող մարդկանց հարցրել են, թե որքանով են նրանք պատրաստակամ ապրել այլ ռասաների ներկայացուցիչների հետ: Հարցումների արդյունքների հիման վրա ստեղծվել է այս քարտեզը: Կարմիրով նշված վայրերում մարդիկ ամենից պատրաստակամն են ապրել այլ ռասայի ներկայացուցիչների հարևանությամբ:  Այս քարտեզի տվյալներն ամբողջովին հավաստի չեն:

9. Աշխարհի երկրներն ըստ էթնիկական բազմազանության

Click to enlarge. Data source: Harvard Institute for Economic Research (Max Fisher/Washington Post)

Այս քարտեզում պատկերված են տարբեր երկրներ, որտեղ բնակվում են զանազան էթնիկ ծագում ունեցող մարդիկ:

10. Աշխարհի երկրներն ըստ սիրառատության

Click to enlarge. Data source: Gallup (Max Fisher/Washington Post)

Կարմիրով նշված երկրներում մարդիկ սիրո պակաս չեն զգում, իսկ ահա կապույտով նշված երկրներում մարդիկ սիրո պակաս են զգում:

11. Ռուս պրոֆեսորը կարծում է, որ ԱՄՆ-ն կբաժանվի չորս երկրների

(Igor Panarin) 

Պրոֆեսոր Իգոր Պանարինը հայտնի դարձավ Ռուսաստանում, երբ նա առաջին անգամ կիսվեց ԱՄՆ-ի ապագայի մասին իր կանխատեսումներով: Պանարինն ասաց, որ ԱՄՆ-ը կբաժանվի չորս տարբեր երկրների, որոնցից միայն մեկը կլինի ամբողջովին անկախ, մինչդեռ մյուսները կլինեն այլ երկրների ազդեցության տակ: 

12. Երկրներ, որտեղ սիրում կամ ատում են Ամերիկան

Click to enlarge. Data source: Pew (Max Fisher/Washington Post) Կապույտով նշված երկրներում մարդիկ դրական վերաբերմունք ունեն Ամերիկայի հանդեպ, իսկ կարմիրով նշված երկրներում` բացասական:

13. Քարտեզ, որում զուգահեռներ են անցկացվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև 

 Blue countries view the U.S. more favorably than they do China; red countries are the reverse. Data source: Pew (Max Fisher/The Washington Post)

Կապույտով նշված երկրներում ԱՄՆ-ի հանդեպ վերաբերմունքն ավելի դրական է, քան Չինաստանի հանդեպ:

14. Չինաստանի սարսափելի անձնագիրը

 My annotation of a photo of Chinas new passport. (AP Photo/Ng Han Guan)

Չինաստանը թողարկեց նոր անձնագրեր, որոնցում ներառված էր այս քարտեզը: Բանն այն է, որ կարմիրով նշված հատվածները նշվում են որպես չինական տարածքներ, սակայն դրանք վիճարկելի են կամ գտնվում են այլ երկրների ենթակայության ներքո:

15. Նույնասեռականների իրավունքներն աշխարհում  

Click to enlarge (Max Fisher/Washington Post)

16. Վայրեր, որտեղ մարդիկ ամենահանդուրժողն են և ամենաանհանդուրժողը նույնասեռականության նկատմամբ

 Click to enlarge. Data source: Pew (Max Fisher/Washington Post)

 

17. Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի լեզուներն ու բարբառները

Click to enlarge. Each color represents a language group, with shades for each dialect. (The Gulf/2000 Project at Columbia University)

Այս քարտեզը ցույց է տալիս աշխարհի տարբեր մասերում կիրառվող լեզուների բազմազանությունը:

18. Երկրներն ըստ ծխախոտի սպառման չափերի

 Annual per capita cigarette consumption rates. Data sources: World Lung Foundation and American Cancer Society. (Max Fisher / Washington Post)

19. Տնտեսական անհավասարությունն աշխարհով մեկ  

 Higher gini coefficient scores indicate higher economic inequality. (Wikimedia Commons)

Կարմիրով նշված երկրներում տնտեսական անհավասարությունները շատ են, իսկ կանաչով նշված երկրներում` քիչ:

20. Ինչպե՞ս է ԱՄՆ-ն համեմատվում աշխարհի հետ տնտեսական անհավասարությունների համատեքստում

 Click to enlarge. Blue countries are more equal than the U.S., red countries are more unequal. (Max Fisher)

Կապույտ երկրներն ավելի հավասար են, քան ԱՄՆ-ն, իսկ կարմիր երկրները` ավելի անհավասար: Այս քարտեզը ցույց է տալիս, թե այլ զարգացած երկրների և զարգացող երկրների մեծ մասի համեմատ որքան ավելի տարածված են տնտեսական անհավասարությունները ԱՄՆ-ում:

21. Մայրերի համար ամենալավ և ամենավատ երկրները 

 Click to enlarge. Data source: Save the Children. (Max Fisher/Washington Post)

Մի միջազգային ՀԿ մշակել է մի բարդ բանաձև, որով ցույց է տրվում, թե որ երկրներն են ավելի նպաստավոր մայրերի համար:

22. Ինչպես է Ալ-Քաիդան փոխվում

 (The Washington Post)

Այս քարտեզը ցույց է տալիս Ալ-Քաիդայի` վերջին ժամանակներում նկատվող անկման պատմությունը, սակայն այն նաև վկայում է այն մասին, որ Ալ-Քաիդան կարող է նոր ճյուղեր կազմել:

23. Մարդկության կեսից ավելին ապրում է այս շրջանակի մեջ

(Imgur)

 24. Աշխարհի իրավական համակարգերը

 Legal systems of the world. Click to enlarge. (Wikimedia Commons)

Այս քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես բրիտանական գաղութատիրությունը որդեգրեց համընդհանուր իրավունքի իրավական համակարգը, որը նա այժմ տարածել է բոլոր մայրցամաքներում:

 

25. Հյուսիսային Կորեայի ռեակտիվ հզորությունը

 (Voice of America)

Այս քարտեզը ցույց է տալիս, որ Հյուսիսային Կորեան իր ռեակտիվ ծրագիրը ներկայացնում է իբրև ԱՄՆ-ին սպառնացող ավելի մեծ վտանգ, քան այն իրականում հանդիսանում է:

26. Երեխաների աղքատությունը զարգացած երկրներում

Click to enlarge. Data source: UNICEF. (Max Fisher/Washington Post)

35 զարգացած երկրների շարքում ԱՄՆ-ն 34-րդ տեղն է զբաղեցնում երեխաների աղքատության ցուցանիշով:

27. Չինաստանի «քաղցկեղի գյուղերը»

 Locations of communities where cancer rates have spiked recently. (Global Times via Weibo)

Չինաստանում գնալով ավելի մեծ տարածում են ստանում «քաղցկեղի գյուղերը»` այն շրջանները, որոնցում քաղցկեղով հիվանդացությանն աստիճանը բավականին բարձր է:  Սա պայմանավորված է աղտոտման բարձր մակարդակով:

28. Ի՞նչ են մտածում եվրոպացիները Եվրոպական միության մասին

Data source: Eurobarometer. (Max Fisher/Washington Post)

Եվրոպայի տնտեսական ճգնաժամը գաղտնիք չէ: Այս քարտեզը ցույց է տալիս, թե ում է ԵՄ-ն օգնել, ում` վնասել:

29. Տեսեք աշխարհի 26 միապետությունները

(Max Fisher and Caitlin Dewey/Washington Post) 

Աշխարհում մնացել են շատ քիչ միապետություններ, սակայն դրանք բոլորն էլ հարուստ պատմություն ունեն:

 

30. Միջուկային զենքերը սառը պատերազմից հետո

 Click to enlarge. (International Law and Policy Institute)

Սառը պատերազմը թերևս ավարտվել է, սակայն մարդիկ մինչ այժմ էլ միջուկային զենքեր են ստեղծում: Այս քարտեզում կապույտով պատկերված են ռուսական այն վայրերը, որոնք ռուսական միջուկային զենքերի պաշտպանության ներքո են գտնվում, իսկ նարնջագույնով պատկերված են ԱՄՆ-ի/ՆԱՏՕ-ի պաշտպանության ներքո գտնվող վայրերը: Մնացած հինգ միջուկային ուժերը` Իսրայելը, Պակիստանը, Հնկաստանը, Չինաստանն ու Հյուսիսային Կորեան, պատկերված են գորշ գույնով:   

31. Ի՞նչ կածիք ունեն մարդիկ իրենց տնտեսական առաջընթացի մասին 

Click to enlarge. Data source: Gallup (Max Fisher/Washington Post) 

Կարմիրով նշված երկրներում մարդիկ վատատեսորեն են տրամադրված իրենց երկրի տնտեսության նկատմամբ, իսկ կապույտով նշված երկրներում մարդիկ ավելի լավատեսորեն են տրամադրված:

32. Աշխարհաքաղաքական անոմալիաների մասնակի քարտեզ

Revised-Map-Of-Geopolitical-Anomalies 

Կարմիր ցուցիչներից (մարկերներից)  յուրաքանչյուրը վկայում է որևէ տարօրինակ երևույթի մասին: Օրինակ` Աբխազիան, որը լայն ճանաչում չունի, գտնվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև:

33. Որտե՞ղ են ապրում աթեիստները

 Click to enlarge. Data source: WIN/Gallup International poll. (Max Fisher and Caitlin Dewey/Washington Post)

Աթեիզմը տարածված է Չինաստանում, Ճապոնիայում և մի քանի այլ եվրոպական երկրներում: Սակայն շատ աթեիստներ կան նաև Սաուդյան Արաբիայում, թեպետ աթեիզմն այնտեղ հանցանք է համարվում:

34. Ինչի՞ն է հավատում մահմեդական աշխարհը, մաս 1: ժողովրդավարություն

Քարտեզը վկայում է այն մասին, որ մահմեդականների մեծ մասը ժողովրդավարության կողմնակից է:

Click to enlarge. Data source: Pew. (Max Fisher/Washington Post)

35. Ինչի՞ն է հավատում մահմեդական աշխարհը, մաս 2: Կրոնական հակամարտություն  

Click to enlarge. Data source: Pew. (Max Fisher/Washington Post) 

Մահմեդական բնակչության մեծ մասը մտահոգվում է կրոնական հակամարտությունների պատճառով:

36. Ինչի՞ն է հավատում մահմեդական աշխարհը, մաս 3: «Սպանություններ թասիբի համար»

Click to enlarge. Data source: Pew. (Max Fisher/Washington Post) 

Կարմիրը ցույց է տալիս այն երկրները, որտեղ հարցումներին մասնակցած մահմեդականների մեծ մասը հավատում է, որ «թասիբի համար կատարվող սպանությունները» (ինչ-որ մեկի` հիմնականում ընտանիքի անդամի սպանությունը արտամուսնական սեռական հարաբերությունների պատճառով) երբեմն արդարացի են: Կապույտ գույնով նշված են այն երկրները, որտեղ հարցումներին մասնակցած մահմեդականները կարծում են, որ դրանք երբևէ չեն կարող արդարացում ունենալ:

37. Աշխարհը այնպիսին, ինչպիսին երևում է տիեզերքից

 

Այս շարժանկարը ցույց է տալիս եղանակների հերթագայությունը: Այն նաև վկայում է այն մասին, որ անկախ կրոնական, քաղաքական և հասարակական բաժանումներից` Երկիր մոլորակը ամբողջական է և միավորված է տարբեր բնական երևույթների միջոցով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել