Պետական եկամուտների կոմիտեում լարված իրավիճակ է: Կառույցի ներսում ընդդիմադիր ու հակափաշինյանական քաղաքական հայացքներ ունեցող աշխատակիցների թվի կտրուկ աճին զուգահեռ, ՊԵԿ-ում միջոցառումներ են ձեռնարկում սոցիալական ցանցերում Փաշինյանի իշխանությանն ուղղված քննադատությունը զսպելու համար։
Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը ՊԵԿ նախագահի անունից կարգադրություն է տվել վարչությունների պետերին, որպեսզի վերջիններս հրահանգեն աշխատակիցներին Facebook-ի իրենց էջերում դադարեցնել ընդդիմության հայտարարություններով կիսվելն ու հակաիշխանական հրապարակումներ տեղադրելը։
Մի շարք աշխատակիցների ուղիղ տեքստով սպառնացել են աշխատանքից ազատմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել