Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին իր վրդովմունքն է հայտնել Արցախում ռուսաց լեզվին երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելու կապակցությամբ և դրանում մեղադրել Ալիևին:

«Եթե Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ ազատագրվել է, իսկ թշնամին` կապիտուլացվել, ո՞վ է ռուսերենը պետական լեզու հայտարարել Լեռնային Ղարաբաղում:

Իլհամ Ալիևն ասում է, որ մենք հասել ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր նպատակներին: Արդյո՞ք ռուսաց լեզվի հռչակումը Լեռնային Ղարաբաղում որպես պետական լեզու  այն նպատակն էր, որին նա ցանկանում էր հասնել:

Իլհամ Ալիևը հայտարարում է, որ հակամարտությունն ավարտված է, ապահովված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իլհամ Ալիևի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը Ռուսաստանի ուղղակի իշխանությո՞ւնն է»,- հայտարարել է Քարիմլին:

Ադրբեջանում ընդդիմությունն ի սկզբանե դժգոհ էր տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությունից: Նրանք Ալիևից պահանջում են հրաժարվել եռակողմ հայտարարության պայմաններից և պնդում են, որ Ադրբեջանը պետք է գրավի Արցախի ամբողջ տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել