Եթե սխալ եմ հասկացել, ուղղեք։
Նիկոլն ասում ա, որ մենք թուրքերի հետ անիմաստ թշնամության մեջ ենք ապրել։ Այսինքն՝ մենք թշնամացել ենք, իրենք էլ, հետո դրան ի պատասխան՝ մենք, հետո՝ իրանք։ Անիմաստ փակ ցիկլ։
Համարենք, որ ճիշտ ա ասում ու համարենք, որ թշնամությունը վատ բան ա ու չի թողել/թողնում զարգանանք։
Բայց էս խաղաղասիրական դիսկուրսի մեջ պրոբլեմ կա։ Ինչի հայ ժողովուրդը պետք ա թուրքի հետ թշնամանքի փոխարեն սեփական անցյալի հետ թշնամություն անի։ Ինչի Լևոնը, Քոչարյանը ու Սերժը պետք ա հետապնդվեն/քարկոծվեն/վենդետայի ենթարկվեն, իսլ Ալիևն ու Էրդողանը խաղաղասիրվեն։
Վերջապես, ինչի՞ պետք ա Ջաբրաիլի խրամատ/բարիկադը թողած հայ ժողովուրդը բարիկադ ստեղծի սեփական գյուղում, սեփական շենքում, սեփական բարեկամության մեջ։
Որևէ մեկը կարա բացատրի, ինչի թուրքի հետ թշնամությունը թողած, իմ բարեկամների մի զգալի մաս իմ հետ ա թշնամություն անում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել