Aravot.am-ը գրում է․
Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ սատարում է ՀՀ Զինված ուժերին, մշտապես կանգնած է բանակի կողքին և պահանջում է վարչապետ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:
«Մեր պետականության համար ծայրահեղ ծանր այս պայմաններում սպայի արժանապատվությունը պահանջում է միանալ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը և պահանջել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը: Վստահ եմ, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այն մարտահրավերները, որոնք առաջացել են իրենց իսկ ապիկար կառավարման արդյունքում: Ուստի վարչապետի և կառավարության հեռանալը համարում եմ պահի հրամայական»,- նշված է գնդապետ Խառատյանի հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.aravot.am/2021/03/06/1175845/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել