Անհայտ թվաքանակի ՀՀ քաղաքացիներ ավելի քան 3 ամիս գտնվում են թշնամի երկրում գերության մեջ և հետևաբար զրկված են ընտրություններին որևէ կերպ մասնակցելու իրավունքից: 100 քաղաքացի է, միգուցե 1000 քաղաքացի է, միգուցե 10000 քաղաքացի է, ոչ ոք չգիտի, քանի որ գերիների թվաքանակը իշխանությունը ժողովրդից գաղտնի է պահում:
Կարծում եմ գոնե առանց հստակեցնելու, թե որքան ՀՀ քաղաքացի է իշխանության դավաճանության արդյունքում հայտնվել գերության, որևէ ընտրական պրոցես իրականացնել չի կարելի: Էլ չեմ ասում, որ գոնե սեփական աթոռի պայքարի համար սկզբում վերադարձրեք գերիներին, որոնք նաև ձեր ընտրողներն են:
Աթոռին կպած ու պարգևավճարներ քերող պաշտոնյաների համար այսպես եմ գրում, որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի ցինիզմ է այս օրերին քննարկել որևէ քաղաքական գործընթաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/4246561638705368
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել