ՀՀ սոցապ նախարարն ԱԺ ամբիոնից հայտարարում է. «ես վստահեցնում եմ, որ հետպատերազմական Արցախում այս պահին որևէ սոցիալական և հումանիտար խնդիր չկա»։
Անգամ խաշած հավի համար է պարզ, որ նախարարն ԱԺ ամբիոնից սուտ է խոսում։ Սա, բնականաբար Արցախի երկնքի «երբեք այդքան պաշտպանված չլինելու» շարքի հերթական ստերից է։
Հարցն այն չէ, որ սովոր չենք նման ցնդաբանությունների, հարցն այն է, որ ներսում սուտ են խոսում, իսկ դրսից խնդրում են, որ հումանիտար օժանդակություն ցույց տան իրենց։ Եվ վերջապես, հարցն այն է, որ այս անպատասխանատու խայտառակությունն արդեն քրոնիկ բնույթ է կրում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/knyaz.saroyan/posts/3874475265964513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել