Yerkir.am-ը գրում է․

Yerkir.am–ի լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ հունվարի 28-ին Եռաբլուրում վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։

«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,– Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ Լիա Սարգսյանը Փաշինյանից ակնկալում է խոստացված պատասխանը։

Ակցիայի ավարտից հետո լրագրողին հետևել են:

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– գրել է Լիա Սարգսյանն ու նկարահանել իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել