Արցախի եղած հողն ու Սյունիքը պահելու միակ բանալին Երևանում է: Եթե մտածում էի, որ տղերքի հետ Սյունիք գնալ է պետք, այժմ նման նպատակ չունեմ: Քանի դեռ Երևանում գտնվող բանալին չենք վերցրել հակառակորդից, այլևս իմաստ չեմ գտնում անցնել Սյունիք ու Արցախ: Օր առաջ ազատագրել է պետք մեր փրկության բանալին, այլապես կկորցնենք ոչ միայն Արցախի էն մնացածն ու Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը: Մինչև երեքշաբթի օրը ժամանակ բոլորին, իսկ Եռաբլուր պղծողները, զոհվածների հարազատներին հայհոյողները ժամանակի հնարավորությունից զրկված են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել