Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշենի վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։
Արտաքին զննությամբ դիակի վիա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/21/1296716
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



