Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 23-ամյա Սարմաստ Յադոլանը և 26-ամյա Կարամի Մասուդը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ վերջիններս նշված մարմնական վնասվածքները ստացել են «Թունել Սաադ Արիանա» ՓԲԸ Հայաստանյան մասնաճյուղի կողմից Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շրջանակներում Մեղրի քաղաքում կառուցվող թունելում ամրաշինական աշխատանքներ կատարելիս՝ «HYUNDAI» մակնիշի էքսկավատորի բեռնիչը պոկվելու և դրան ամրացված մետաղական զամբյուղի հետ մոտ 2,5 մ․ բարձրությունից ընկնելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Մեղրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/12/21/1296731
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



