Ես և Արման Սաղաթելյանը չենք կարող համակերպվել թշնամու մայրաքաղաքի շքերթի հետ: Օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցներով արտահայտելու ենք մեր անհամաձայնությունը դավաճանների դեմ, ովքեր թշնամու շքերթը Հայաստանից էին կազմակերպում: Մեզ դավաճանել են, զոհված զինվորներին դավաճանել են, անհետ կորած զինվորներին դավաճանել են, վիրավոր զինվորներին դավաճանել են, մորթված հայ խաղաղ բնակիչներին դավաճանել են...
Ուղիղ մեկ ամիս է անցել պատերազմի ավարտից, բայց առ այսօր ժողովրդից թաքցնում են զոհերի, անհետ կորածների, գերիների, վիրավորների թիվը: Մարդկանց փորձում են էշի տեղ դնել:
Մենք չենք լռելու, մեզ լռեցնելը անհնար է, այսօր մոտոերթով, վաղը մի ուրիշ կերպ մենք, մեր ընկերները, բոլոր հայերը գալու ենք դավաճանների առաջ ու հիշեցնենք, որ հայը անպատիվ ու կորացած մեջքով չի...
Հայը արժանապատիվ է ու մենք դա այսուհետ ամեն օր ապացուցելու ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.malyan/posts/4083385525022981
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել