վերջին նեղլիկ պատուհանը
Իմքայլականներին տառապանքի երկար ճանապարհ է սպասվում: Բոլոր նրանց ովքեր որոշել են մասնակցել Նիկոլի աթոռակռվին և կիսել նրա հետ դավաճանության խարանը սերնդեսերունդ ամոթ և խայտառակություն է սպասվում: Եթե իմքայլականներից ոմանք հույս ունեն, որ որոշ ժամանակ անց հանրության զայրույթը իջնելու է, ապա նրանք վարդագույն անուրջների մեջ են: Հանրային զայրույթը երկրաչափական պրոգրեսիայով ավելանալու է և գնալով ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու: Այս օրերը, երբ մարդիկ բավարարվում են իմքայլականների տների առջև դավաճան գոռալով, վարչապետի մամուլի խոսնակի երեսին թքելով, իմքայլականները հետո երանությամբ են հիշելու:
Այս օրերին բացվել է վերջին փոքրիկ պատուհանը որով իմքայլականները կարող են փորձել քավելով իրենց մեծամտության հետևանքները հրապարակային հրաժարվել դավաճանության մեղքից և մեղմել սեփական ճակատագրի դաժանությունը:
Սա կոչ չէ, սա հորդոր չէ, սա ուղղակի զգուշացում է մի մարդու կողմից ով երբեք վարդագույն ակնոցներ չի կրել:
Միքայել Պողոսյանը այլևս չի վերականգնվի հանրության աչքերում, սակայն ամենադաժան ապագայից նա այսօրվա իր ապաշխարությամբ արդեն խուսափեց:
Սա վերջին պատուհանն է, ժամեր անց այդ վերջին պատուհանը կփակվի: