News.am-ը գրում է․
Դեմոկրատ Ջեզեֆ Բայդենը մտադիր է իր օգնական Էնթոնի Բլինքենի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նոր վարչակազմի պետքարտուղարի պաշտոնում, իսկ Ջեյք Սալիվենին՝ նախագահի ազգային անվտանգության օգնականի պաշտոնում։ Այս մասին կիրակի հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրները հաստատել են, որ Ռոն Քլայնի խոսքով, ում Բայդենն արդեն նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, նորընտիր նախագահը իր ապագա վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակումների մասին կհայտարարի նոյեմբերի 24-ին։
Անցած ուրբաթ Associated Press գործակալությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում առավել հավանական թեկնածու էր անվանել Բլինքենին եւ սենատոր Քրիս Քունսին (Դելավեր նահանգից)։ AP-ի աղբյուրները հստակեցրել էին, որ Բլինքենը Քունսի համեմատ «առավելություն ունի»։ The Hill պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ Բլինքենը պետքարտուղար դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի։
Սալիվենը ԱՄՆ փոխնախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական է եղել, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Բայդենը։ Սալիվենը եղել է նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը, երբ բա 2016 թվականին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու։